Պաշտոնական. «Չելսիի» տրանսֆերային արգելքը հանվել է - Champions.am
Ֆուտբոլ

Պաշտոնական. «Չելսիի» տրանսֆերային արգելքը հանվել է

118Views

Սպորտային վճռաբեկ դատարանը (CAS) հրապարակել է «Չելսիի» գործով որոշումը:

Լոնդոնյան ակումբի 2 տարվա տրանսֆերային արգելանքը կրճատվել է` դարձվելով 1, տեղեկանում ենք հրապարակումից:

Հիշեցնենք, որ այդ մեկ տարին արդեն անցել է և «Չելսին» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կկարողանա գործարքներ իրականացնել:

Որոշման մեջ նշված է նաև, որ ակումբը պետք է վճարի նոր սահմանված տույժը` 300 հազար ֆրանկ:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն որոշում էր կայացրել 2 տարով զրկել ակումբին տրանսֆերներ իրականացնելու հնարավորությունից` ոչ բավարար տարիքի ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքելու համար:

Добавить комментарий