«Փյունիկի» գլխավոր տնօրենը անդրադարձել է Արսեն Աղաջանյանի թեկնածության չընդունմանը -
Ֆուտբոլ

«Փյունիկի» գլխավոր տնօրենը անդրադարձել է Արսեն Աղաջանյանի թեկնածության չընդունմանը

71Views

«Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ղազազյանը գրառում է կատարել Facebook-յան իր էջում՝ անդրադառնալով ՀՖՖ-ի կողմից Արսեն Աղաջանյանի ՀՖՖ նախագահի թեկնածության չընդունմանը։

«Հազվադեպ եմ մեկնաբանում ՀՖՖ գործունեությունը, ոչ թե առիթների բացակայության պատճառով, այլ կորպորատիվ էթիկայից ելնելով։ Բայց այսօրվա որոշումը Արսեն Աղաջանյանին չթույլատրել մասնակցելու ընտրություններին ուղղակի աննախադեպ է իր չհիմնավորվածությամբ։ Ծիծաղելի է, երբ թեկնածուին մտածին իրավական փաստարկներով մերժելու հետ միաժամանակ, ի սկզբանե չի ձեռնարկվել ոչ մի քայլ, որպեսզի թեկնածուներին գնահատող կառույցը/անձինք իրավաբանորեն չունենան շահերի բախում առաջադրված թեկնածուներից ոչ մեկի հետ, որպեսզի նրանք լինեն անկախ, այլ ոչ թե ենթակա։ Իսկ դա շատ հեշտ էր ապահովել ցանկության դեպքում։
Ցավալի է, որ նոր ընտրությունները և հռչակված ՀՖՖ առողջացման պրոցեսը մեկնարկում է նման անառողջ քայլով»,-գրել է Ղազազյանը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար կպայքարեն երեք թեկնածուներ՝ Խորեն Հովհաննիսյանը, Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը։

Добавить комментарий