12:0 հաշիվ Հայաստանի Առաջին խմբում -
Ֆուտբոլ

12:0 հաշիվ Հայաստանի Առաջին խմբում

104Views

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրում կայացել են 3 հանդիպումներ:

«Ուրարտու-2»-ը 12:0 հաշվով հաղթել է «Անիին»:

Առաջատար «Վեստ Արմենիան» 2:1 հաշվով հաղթել է «Սևանին» և ամրագրել 1-ին հորիզոնականը դադարից առաջ:

«Լոկոմոտիվը» նույն հաշվով (2:1) հաղթել է ԲԿՄԱ-ին: «Բանակայինների» գոլը խփել է Ժիրայր Շաղոյանը, «Լոկոմոտիվի» գոլերը խփել են Արսեն Հովհաննիսյանը և Կարապետ Մանուկյանը:

Այժմ «Վեստ Արմենիան» ունի 46 միավոր, «Լոկոմոտիվը»` 44:

Добавить комментарий