«Դարի գոլը»՝ Ռումինիայից -
Ֆուտբոլ

«Դարի գոլը»՝ Ռումինիայից

113Views

Ռումինիայի առաջնության «Ունիվերսիտատ Կրայովա»-«Բոտոշանի» հանդիպման ընթացքում ՝ «դարի գոլն» է խփվել, հաղորդում է Bjւk.rm-ը:

Հյուրերը՝ պարտվելով 1:2 հաշվով, ամբողջ թիմով տեղափոխվել էին մրցակցի տուգանային հրապարակ, որպեսզի փրկեն հանդիպումը: Սակայն, անկյունայինի անհաջող իրացումից հետո, «Ունիվերսիտատ Կրայովա» ակումբի խաղացողներն արագ հակագրոհ կազմակերպեցին՝ 5 ֆուտբոլիստով դուրս գալով դատարկ դարպասի դիմաց:

Նրանցից յուրաքանչյուրը կարող էր գոլ խփել, բայց դա արեց 26-ամյա կիսապաշտպան Բոգդան Վետեժելուն, ով գնդակով վազեց խաղադաշտի կեսից ավելին:

Այսպիսով, «Ունիվերսիտատ Կրայովան» հաղթանակ տարավ 3:1 հաշվով

Добавить комментарий