Grand Chess Tour. Լիրենը հաղթեց, Արոնյանը պարտվեց նաև Կարլսենին -
Ֆուտբոլ

Grand Chess Tour. Լիրենը հաղթեց, Արոնյանը պարտվեց նաև Կարլսենին

41Views

Լոնդոնում կայացած Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում երրորդ տեղի համար դիմակայությունում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Առաջին դասական պարտիայում հայ գրոսմայստերը պարտվել էր մրցակցին, երկրորդում գրանցվել է ոչ-ոքի։ Դեկտեմբերի 8-ին անցկացված արագ շախմատի երկու պարտիաներում Արոնյանը տարել է մեկ հաղթանակ և կրել մեկ պարտություն։ Կայծակնային 4 պարտիայում գրանցվել է 2-2 հաշիվը:

Grand Chess Tour-ի հաղթող ճանաչվեց չինացի Դին Լիրենը, որն ընդհանուր առավելության հասավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ։

Добавить комментарий