Բեկեր․ Մտածում ենք, թե Ֆեդերերի, Նադալի ու Ջոկովիչի հեռանալով՝ թենիսը կվերջանա, բայց այն երբեք չի վերջանում - Champions.am
Թենիս

Բեկեր․ Մտածում ենք, թե Ֆեդերերի, Նադալի ու Ջոկովիչի հեռանալով՝ թենիսը կվերջանա, բայց այն երբեք չի վերջանում

319Views

Մեծ սաղավարտի մրցաշարերի վեցակի չեմպիոն Բորիս Բեկերը կարծիք է հայտնել այն մասին, թե ինչ կլինի, երբ թենիսային կարիերան ավարտեն գործող աստղերը, և թե ովքեր կարող են գալ նրանց փոխարինելու։

«Ամեն անգամ, երբ չեմպիոնների գնալու պահն է գալիս, մենք մտածում ենք, որ թենիսի վերջը եկել է, բայց հետո գալիս է նոր սերունդը։

Ես այդ գործընթացի մի մասն եմ կազմել, երբ մենք ավարտեցինք կարիերան։ Այդ ժամանակ եկավ Պիտ Սամպրասի ու Անդրե Աղասիի ժամանակաշրջանը։ Հիմա մենք մտածում ենք, որ Ֆեդերերի, Նադալի ու Ջոկովիչի հեռանալուց հետո թենիսը կավարտվի, սակայն թենիսը երբեք չի ավարտվում»,-Բեկերի խոսքերն է մեջբերում theaustralian.com.au-ն։

Добавить комментарий