Հռոմի Մաեստրո` Լորենցո Պելեգրինի - Champions.am
ChampionsTopՖուտբոլ

Հռոմի Մաեստրո` Լորենցո Պելեգրինի

724Views

Ընթացիկ մրցաշրջանում բավականին հաճելի է հետևել «Ռոմայի» գործողություններին, որը գրավիչ և արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում և այս հաջողություններում առանցքային դեր ունեն «Ռոմայի» երիտասարդ իտալացիներ Նիկոլո Ձանիոլոն և Լորենցո Պելեգրինին: Եթե Ձանիոլոն առաջին հերթին աչքի է ընկնում արդյունավետությամբ և ագրեսիվ խաղաոճով, ապա Պելեգրինին գրավում է ավելի նուրբ և ինտելեկտուալ ֆուտբոլով:

Իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր մաեստրոն համարվում է Լորենցո Պելեգրինին: Պելեգրինին բնիկ հռոմեացի է և սկսել է ֆուտբոլային կարիերան «Ռոմայի» ակադեմիայում: Անցնելով հռոմեական ակադեմիան՝ 2015թ-ին Լորենցոն որոշել է կարիերան շարունակել համեստ «Սասուոլոյում» և 2015-2017թ-ը երիտասարդ տաղանդը անցակցրել է «Սասուոլոյում»:

2017թ-ին հռոմեական գերակումբը հաղթեց մրցակցությունը «Ինտերի» և Թուրինի «Յուվենթուսի» դեմ պայքարում և հռոմեացուն վերադարձրեց հարազատ Հռոմ: 23-ամյա կիսապաշտպանի դիմաց հռոմեական ակումբը վճարել է 12 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Պելեգրինին ֆենոմենալ արդյունքներ է ցուցադրում և, եթե չլիներ չարաբաստիկ վնասվածքը, որի պատճառով նա բացակայեց գրեթե երկու ամիս, ապա Պելեգրինին ոչ միայն իտալական Ա Սերիայի, այլև Եվրոպայի լավագույն փլեյմեյքերը կհանդիսանար; Պելեգրինին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում 8 անգամ կատարելով գոլային փոխանցումներ: Նրա մասնակցությամբ «Ռոմայի» միջին արդյունավետությունը 1.3 գոլից բարձրանում է 2.1 գոլ: Հռոմեական ակումբի վերջին 9 գոլերից 6-ի համահեղինակը Լորենցո Պելեգրինին է: Խաղերի ընթացքում վերջինս կատարում է 3.6 կարևորագույն փոխանցումներ, որոնք վերածվում են գոլերի կամ ռեալ գոլային պահերի: Ռոմայի հարձակման առաջատար Էդին Ջեկոն 8 գոլերից 7-ը գրանցել է Պելեգրինիի փոխանցումներից, իսկ ռմբարկուներից Ջաստին Կլյուվերտը 5 գոլերից` 3-ը:

Պելերգրինիի մասնակցությամբ հռոմեական ակումբը վերջին 11 հանդիպումներում տարել է 7 հաղթանակ, 3 հանդիպում ավարտել է խաղաղ ելքով և կրել է մեկ պարտություն: Ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեկան ակումբի հետ ավարտվում է 2022թ-ին, սակայն մեկ օր շուտ հռոմեական ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը իտալացու հետ: Ըստ նոր պայմանագրի Պելեգրինին հռոմեական ակումբում հանդես կգա մինչև 2024թ-ը և տարեկան աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո` չհաշված բոնուսները: Պելեգրինիի ներկայիս աշխատավարձը կազմում է 1.7 միլիոն եվրո:

Ավելացնենք` 23-ամյա փլեյմեյքերի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո, իսկ նախորդ մրցաշրջանում կազմում էր 15-19 միլիոն եվրո:

Добавить комментарий