Բավարիայի առաջատարներից մեկի սարսափելի վնասվածքը՝ նա կարող է ավարտել կարիերան 23 տարեկանում (տեսանյութ) -
Ֆուտբոլ

Բավարիայի առաջատարներից մեկի սարսափելի վնասվածքը՝ նա կարող է ավարտել կարիերան 23 տարեկանում (տեսանյութ)

428Views

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության է հասել «Տոտենհեմի» նկատմամբ:

Մյունխենցիների համար երեկոն գերազանց կլիներ, եթե չլիներ բավարացիների առաջատարներից Կինգլի Կոմանի վնասվածքը, որն առաջին հայացքից իսկապես սարսափելի էր:

Հանդիպումից հետո մյունխենցիների բժշկական անձնակազմը նշել է, որ ամենայն հավանականությամբ Կոմանը խուսափել է խաչաձև կապանի կտրվածքից:

Տեղեկացնենք՝ Կոմանը հայտարարել էր, որ ևս մեկ անգամ ծանրագույն վնասվածքի դեպքում կավարտի պրոֆեսիոնալ կարիերան:

Добавить комментарий