Այն, ինչ Մելիքբեկյանն ու Մելենդեսն այսօր անում են հայկական ֆուտբոլում, խայտառակություն է. Ռուբեն Հայրապետյան - Champions.am
TopՖուտբոլ

Այն, ինչ Մելիքբեկյանն ու Մելենդեսն այսօր անում են հայկական ֆուտբոլում, խայտառակություն է. Ռուբեն Հայրապետյան

167Views

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 168. am-ի եթերում հարցազրույց է տվել Սաթիկ Սեյրանյանին, որի ընթացքում անդրադարձել է նաև հայկական ֆուտբոլին.

«Իմ ճակատագրական սխալն է եղել այն, որ Արմեն Նիկողոսյանին ու Արմեն Մելիքբեկյանին ընդունել եմ աշխատանքի: Ֆուտբոլային հանրությունը այսօր կարող է մեղադրել ինձ: Սուրեն Բաղդասարայնին չեմ լսել, ներողություն եմ խնդրում իրենից: Նա մեղադրում էր ինձ ու ճիշտ էր անում:

Մելիքբեկյանն արդեն 2 թե 3 խախտում է արել: Առաջին, Գործադիր կոմիտեն նրան նշանակել է ֆեդերացիայի նախագահի Առաջին տեղակալ: Գործադիր կոմիտեն լիազորված չէ նրան նշանակել նախագահի Առաջին տեղակալ: Դա կարող է անել միայն համաժողովը:

Ֆեյքը հենց իրենք են: Արեն Մկրտչյանն առաջադրվել է Գործկոմի անդամ, բայց իրավունք չունի: Արմեն Նիկողոսյանն իրավունք ունի առաջադրվելու, բայց իրավունք չունի լինելու ֆեդերացիայի նախագահի տեղակալ, քանի որ համաժողովը չէ իրեն նշանակել: Արմեն Մելիքբեկյանն իրավունք չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի պաշտոնում, քանի որ վերջին 5 տարուց 2-ում անընդմեջ չի զբաղվել ֆուտբոլով: Մելիքբեկյանը իրավունք չունի լինելու ֆեդերացիայի նախագահի Առաջին տեղակալ»:

Խոսելով Խինես Մելենդեսի և նրա թիմի մասին՝ Ռուբեն Հայրապետյանը նշել է.

«Խինես Մելենդեսը լավ մարզիչ է, բայց նա կերազեր իր երկրում ստանար այնքան, որքան այստեղ: Իր երկրում, կարծեմ, այստեղ ստացածի 20 տոկոսն է ստացել: Մելենդեսը որպես մասնագետ լավն է, բայց դրանից առաջ կար արգենտինացիների խումբ, որոնց ես էի բերել: 5 հոգուն տարեկան 500 հազար էինք տալիս: Լավն էին, շատ լավ աշխատանք էին անում: Ինձ «խեղդում էին» ու պատանեկան հավաքականների համար ընկերական խաղեր էին պահանջում: Ինչո՞ւ նրանց հանեցին: Ինչո՞ւ 2 միլիոն եվրո «մսխեցին»: Մելենդեսն էլ շանտաժ է անում ու ասում, որ եթե Արմեն Մելիքբեկյանը չընտրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում, նա կհեռանա: Ես պատրաստ եմ 1 միլիոն եվրո տալ, որպեսզի Մելիքբեկյանն ու Մելենդեսը հեռանան: Այն ինչ նրանք այսօր անում են հայկական ֆուտբոլում, խայտառակություն է»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Добавить комментарий