«Բարսելոնան» կարևոր միավորներ կորցրեց (տեսանյութ) -
Ֆուտբոլ

«Բարսելոնան» կարևոր միավորներ կորցրեց (տեսանյութ)

101Views

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ռեալ Սոսիեդադին». հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

12-րդ րոպեին Միկել Օյարզաբալը բացել է հաշիվը: 38-րդ րոպեին Գրիզմանը հավասարեցրել է այն:

Երկրորդ կեսի մեկնարկից րոպեներ անց Մեսսիի փոխանցումից հետո Սուարեսը գնդակն ուղարկել է անպաշտպան մնացած դարպասը՝ առաջ մղելով արդեն հյուրերին: 62-րդ րոպեին Իսակը հավասարեցրել է հաշիվը: Մնացած խաղաժամանակում գոլ չի խփվել:

Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» մեկ միավորով գերազանցում է մեկ հանդիպում պակաս անցկացրած «Ռեալին», իսկ «Սոսիեդադը» 28 միավորով շարունակում է 4-րդ տեղում լինել:

Добавить комментарий