Լևանդովսկին հավասարվեց «Բավարիայի» լեգենդին - Champions.am
Ֆուտբոլ

Լևանդովսկին հավասարվեց «Բավարիայի» լեգենդին

249Views

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նոր ռեկորդի է մոտենում, հաղորդում է Bild-ը:

31-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում երրորդ հորիզոնական բարձրացավ։ «Վերդերի» հետ խաղում, նա խփեց 220-րդ գոլը Գերմանիայի առաջնություններում և հավասարվեց «Բավարիայի» լեգենդար հարձակվող Յուպ Հայնկեսին։

Հիշեցնենք, որ լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորում է «Բավարիայի» մյուս լեգենդը՝ Գերդ Մյուլերը (365 գոլ)։ Երկրորդ հորիզոնականում է «Շալկեի» հարձակվող Կլաուս Ֆիշերը (268 գոլ)։

Հիշեցնենք, որ Գերմանիայի այս առաջնությունում Լևանդովսկին 15 խաղում խփել է 18 գնդակ։

Добавить комментарий