Պաշտոնական. Զագիտովան կասեցրել է պրոֆեսիոնալ կարիերան -
Այլ մարզաձևեր

Պաշտոնական. Զագիտովան կասեցրել է պրոֆեսիոնալ կարիերան

67Views

Մոլորակի լավագույն գեղասահորդուհիներից մեկը` Ալինա Զագիտովան պաշտոնապես հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան կասեցնելու մասին.

«Ես հաղթել եմ այն ամենը, ինչը գոյություն ունի պրոֆեսիոնալ գեղասահքում, սակայն զգում եմ, որ այսօր ինձ պետք է ժամանակավորապես կասեցնել պրոֆեսիոնալ կարիերան` չեմ հեռանում գեղասահքից, ուղղակի դադարեցնում եմ: Պետք է որոշակի ժամանակ հեռու մնալ պրոֆեսիոնալներից: Չեմ հրաժարվում իմ մարզչից և շարունակելու եմ մարզվել նրա հետ: Երբ դու հաղթում ես օլիմպիական խաղերը, աշխարհի առաջնությունը, Եվրոպայի առաջնությունը` քեզ մոտիվացիա է պետք և ես դադարեցնելով կարիերաս, գնում էր նոր մոտիվացիաների հետևից»- հայտարարել է գեղեցկուհի Ալինա Զագիտովան:

Добавить комментарий