Պուկին «Լեսթերի» դեմ խաղի երկրորդ կեսն անցկացրել է կոտրված մատով -
Ֆուտբոլ

Պուկին «Լեսթերի» դեմ խաղի երկրորդ կեսն անցկացրել է կոտրված մատով

64Views

Լեսթերը» տնային խաղում ոչ-ոքի է խաղաց «Նորվիչի» հետ։ Հյուրերի կազմում միակ գնդակը խփել է թիմի լավագույն ռմբարկու Տեմու Պուկին, ով ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրել է 9-ի:

Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը «աղվեսների» դեմ հանդիպման ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել է կոտրված մատով, հաղորդում է Daily Mail-ը:

«Ինչպես երևում է, Պուկին երկրորդ խաղակեսն անցկացրել է կոտրված մատով։ Նա ցավեր էր զգում։ Այս ամենը ցույց է տալիս նրա բնավորությունը: Հեշտ չէր վնասվածքով խաղալ ամբողջ երկրորդ խաղակեսը, սակայն, ես կարողացա անել դա»:

Բրենդան Ռոջերսի թիմը անչափ կարևոր միավորներ կորցրեց՝ ոչ-ոքի 1-1 հաշվով ավարտելով հանդիպումը Պրեմիեր լիգայի նորեկների հետ։ «Լեսթերը» միավորների քանակը հասցնում է 39-ի ու արդեն 10 միավորով է հետ մնում «Լիվերպուլից»։

Добавить комментарий