Տափողակը կոտրել է գեղեցկուհի լրագրողի ունքոսկրը` բժիշկները պայքարում են լրագրողի աչքը փրկելու համար (լուսանկար) -
Այլ մարզաձևեր

Տափողակը կոտրել է գեղեցկուհի լրագրողի ունքոսկրը` բժիշկները պայքարում են լրագրողի աչքը փրկելու համար (լուսանկար)

205Views

Սլովակիայի հոկեյի առաջնության Բանկա Բիստրիցա — Պոպրադ հանդիպման ընթացքում գեղեցկուհի լրագրոց Բարբարա Ժաչիկովան ծանրագույն վնասվածք է ստացել, որի պատճառով կարող է կորցնել աչքի տեսողությունը:

Բարբարան այն հատվածում էր կանգնել, որտեղ չեն եղել պաշտպանիչներ և հոկեյի տափողակը հսկայական արագության դիպել է Բարբարայի դեմքին` վնասելով աչքը և կոտրելով ունքոսկրը:

Բժիշկները պայքարում են լրագրողի աչքը պահպանելու համար և ամեն գնով փորձում են վերադարձնել տեսողությունը:

Բարբարան միջադեպից հետո նշել է, որ վերադառնալու է ավելի ուժեղ և շնորհակալ է աստծուն կենդանի մնալու համար:

Մոտակա օրերին Բարբարան ենթարկվելու է պլաստիկ վիրահատության:

Добавить комментарий