Լուկաս Մոուրա. Ժոզեն վստահում է ինձ -
Ֆուտբոլ

Լուկաս Մոուրա. Ժոզեն վստահում է ինձ

50Views

«Տոտենհեմի» բրազիլացի հարձակվող Լուկաս Մոուրան խոսել է ակումբում իր կարգավիճակի մասին, հաղորդում Daily Mail-ը:

«Ես ջանասիրաբար մարզվում եմ: Անում եմ ամեն ինչ, որպեսզի լավ մարզավիճակ հավաքեմ և օգտակար լինեմ իմ ակումբին:

Մոուրինյոն հաղթող մարզիչ է և ես վստահ եմ, որ նա այդ ամենը իր հետ բերել է «Տոտենհեմ»: Մենք անպայման տիտղոսներ կնվաճենք նրա հետ: Ես տեսնում եմ, որ նա վստահում է ինձ»:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը փոխարինեց Մաուրիսիո Պոչետինոյին, ով հեռացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Добавить комментарий