Մյունխենգլադբախի «Բորուսիան» չկարողացավ վերադառնալ առաջին հորիզոնական (տեսանյութ) -
Ֆուտբոլ

Մյունխենգլադբախի «Բորուսիան» չկարողացավ վերադառնալ առաջին հորիզոնական (տեսանյութ)

46Views

Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում մրցեցին «Վոլֆսբուրգն» ու Մյունխենգլադբախի «Բորուսիան»:

«Բորուսիային» հաղթանակ էր անհրաժեշտ առաջին տեղ վերադառնալու համար, սակայն հյուրերը պարտվեցին:

Հաշիվը բացեցին տանտերերը. 13-րդ րոպեին աչքի ընկավ Սչլագերը: Ընդամենը 2 րոպե անց Էմբոլոն խփեց պատասխան գնդակը: 91-րդ րոպեին տանտերերը հաղթանակ կորզեցին. գոլ հեղինակեց Առնլոդը ու ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 2:1:

Այս խաղից հետո «Վոլֆսբուրգը» 23 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Բորուսիան» 31 միավորով մնաց երկրորդ հորիզոնականում:

Добавить комментарий