Վերտոնգեն. Մոուրինյուն շատ բան է փոխել -
Ֆուտբոլ

Վերտոնգեն. Մոուրինյուն շատ բան է փոխել

29Views

Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը, ով ԱՊԼ-ի 17-րդ տուրի «Վուլվզի» հետ խաղում խփեց հաղթական գնդակը (2-1) խոսել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի, ինչպես նաև հանդիպման մասին։

«Սա շատ բարդ խաղ էր։ Մենք գիտեինք, թե որքան լավ թիմ է «Վուլվերհեմփթոնը»։ Մարդիկ խոսում են թոփ-6-ի մասին, բայց նրանք շատ մոտ են դրան։ Նրանք ցուցադրում են իրենց որակները ԱՊԼ-ի ցանկացած խաղում։

Երբ եկավ նա (Ժոզե Մոուրինյուն), պարզ դարձավ, որ նա ուզում է, որ մենք լինենք թոփ-4-ում։ Մենք հետ էինք առաջատարներից 11 միավորով, իսկ հիմա՝ ընդամենը 3 միավորով։ Հիմա ամեն ինչ փոխվել է, ու ավելին, մենք դուրս ենք եկել ՉԼ-ի փլեյ-օֆֆ»,-բելգիացի պաշտպանի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Добавить комментарий