Լա լիգա․ Մեստալիայում՝ խենթ վերջաբան․ «Ռեալը» փրկվեց պարտությունից (տեսանյութ) -
TopՖուտբոլ

Լա լիգա․ Մեստալիայում՝ խենթ վերջաբան․ «Ռեալը» փրկվեց պարտությունից (տեսանյութ)

352Views

Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» սեփական հարկի տակ ընդունել էր Մադրիդի «Ռեալին»։

«Չղջիկները» 78-րդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Կարլոս Սոլերը։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակի հինգերորդ րոպեին «Վալենսիայի» տուգանային հրապարակում հայտնված Տիբո Կուրտուայի հարվածը տանտերերի դարպասապահը հետ մղեց, ինչին ավելացրեց Կարիմ Բենզեման՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը ու մեկ միավոր վաստակելով «արքայական» ակումբի համար։

Այս արդյունքից հետո «Ռեալը» վաստակում է 35 միավոր և Էլ կլասիկոյին մոտենում է՝ «Բարսելոնայի» հետ հավասար միավորների քանակով։ «Վալենսիան» վաստակած միավորների քանակը հասցնում է 27-ի։ Ալբերտ Սելադեսի թիմը 8-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։

Добавить комментарий