Զիդան. Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է - Champions.am
Ֆուտբոլ

Զիդան. Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է

229Views

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին: Հիշեցնենք՝ «սերուցքայինները» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կխաղան անգլիական թիմի հետ։

«Երբ «Ռեալը» մրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ, դա առանձնահատուկ պահ կլինի: Շատ անգամներ եմ խաղացել Գվարդիոլայի դեմ: Հարգել եմ նրան որպես ֆուտբոլիստի, իսկ հիմա հարգում եմ որպես մարզչի: Կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն մարզիչն է: Խոսեպը դա ապացուցել է ամբողջ կարիերայի ընթացքում, և, իհարկե, ինձ դուր է գալիս հանդիպել նրանց հետ և խաղալ նրա թիմի դեմ»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

«Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև առաջին խաղը կկայանա 2020 թվականի փետրվարի 26-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղը կկայանա 2020 թվականի մարտի 17-ին Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում:

Добавить комментарий