Տուխել. Նեյմարն ու Մբապեն մոտիվացնում են մեկը մյուսին - Champions.am
Ֆուտբոլ

Տուխել. Նեյմարն ու Մբապեն մոտիվացնում են մեկը մյուսին

240Views

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ֆրանսիական Լիգա 1-ի 19-րդ տուրի՝ «Ամյենի» հետ խաղից հետո (4:1) խոսել է հարձակվողներ Կիլիան Մբապեի և Նեյմարի փոխհամագործակցության մասին.

«Մբապեն ու Նեյմարը հիանալի են համագործակցում դաշտում: Նրանք վստահություն են ձեռք բերել: Կիլիանն ու Նեյմարը ինտենիսվորեն աշխատում են պաշտպանությունում, նրանք վտանգավոր են միասին, քանի որ նրանց դուր է գալիս միմյանց հետ խաղալը: Դա օգտակար է թիմի համար:

Մեզ թիմային ոգի է անհրաժեշտ, այդ քաղցը, որպեսզի մենք շարունակենք գոլ խփել մրցաշրջանի երկրորդ հատվածում:

Նեյմարը մոտիվացնում է Մբապեին, իսկ Կիլիանը մոտիվացնում է Նեյմարին: Դա շատ լավ է: Մյուս խաղացողների հետ նրանք ևս համագործակցում են որպես մեկ ամբողջություն: Խնդիրն այն է, որ կարողանանք պահպանել թիմային ոգին և թիմային խաղաոճը»,- Տուխելի խոսքերն է փոխանցում AFP-ն:

Добавить комментарий