Պաուլետա. Ֆելիշը ֆուտբոլային գերաստղ չէ - Champions.am
Ֆուտբոլ

Պաուլետա. Ֆելիշը ֆուտբոլային գերաստղ չէ

154Views

ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի նախկին հարձակվող Պեդրու Պաուլետան կարծիք է հայտնել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշի մասին, հաղորդում է Sky Sports-ը:

«Ֆելիշը տաղանդավոր երիտասարդ է, ով կարող է մեծ նվաճումների հասնել: Նրա խաղային ձեռագիրը նման է Ռուի Կոշտային: Ֆելիշը լավ է տեսնում խաղադաշտը և կատարում է իրավիճակը սրող փոխանցումներ:

Միայն մնում է, որ նա չբախվի ժամանակակից ֆուտբոլիստների գլխավոր խնդրին՝ «փողային տենդին»: Երբ դու երիտասարդ ես, դա բավական իրատեսական զարգացում է:

Ֆելիշը տաղանդ է, բայց դեռ ֆուտբոլային աստղ չէ»,- ասել է Պաուլետան:

Հիշեցնենք, որ Ֆելիշը այս ամռանը «Բենֆիկայից» տեղափոխվեց մադրիդյան ակումբ: Տրանսֆերի արժեքը կազմեց 126 միլիոն եվրո

Добавить комментарий