Անդրեյ Ռուբլյովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող - Champions.am
Թենիս

Անդրեյ Ռուբլյովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող

110Views

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց թենիսի ATP 250 շարքի մրցաշարը։ Եզրափակչում միմյանց դեմ մրցում էին ռուս Անդրեյ Ռուբլյովն ու ֆրանսիացի Կորենտին Մուտեն։

Ռուս թենիսիստը ողջ մրցաշարի ընթացքում ցուցադրած տպավորիչ խաղով աչքի ընկավ նաև եզրափակչում։ Ռուբլյովը երկու սեթում 6-2, 7-6(3) հաշվով հաղթեց Մուտեին ու նվաճեց մրցաշրջանի առաջին տիտղոսը։

Սա 22-ամյա թենիսիստի երրորդ տիտղոսն է կարիերայում։ 2017 թվականին Ռուբլյովը հաղթող էր ճանաչվել Ումագի մրցաշարում։ Նախորդ տարի նա հաղթել էր Կրեմլի գավաթում

Добавить комментарий