«Ինտերը» այսօր կպայթեցնի տրանսֆերային շուկան` 3 գերխոշոր տրանսֆեր իրականացնելով - Champions.am
Ֆուտբոլ

«Ինտերը» այսօր կպայթեցնի տրանսֆերային շուկան` 3 գերխոշոր տրանսֆեր իրականացնելով

379Views

Միլանի «Ինտերը» այսօր կարող է երեք գերխոշոր տրանսֆեր իրականացնել, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրը նշում է, որ Միլանը ներկայացնող թիմը համաձայնեցրել է պայմանագրերը «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգի, «Տոտենհեմի» առաջատարներից Քրիստիան Էրիքսենի և «Չելսիի» հարձակվող Օլիվյեի Ժիրուի հետ և մոտակա 24 ժամի ընթացքում գործարքների մասին կհայտարարվի պաշտոնապես, իսկ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արդեն որոնում է 4-րդ նորեկին և ամենայն հավանականությամբ նա կլինի «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը:

Добавить комментарий