Պաշտոնական. Լեմպարդի թիմի առաջին նորեկը հայտնի է - Champions.am
Ֆուտբոլ

Պաշտոնական. Լեմպարդի թիմի առաջին նորեկը հայտնի է

588Views

«Տրոմսյոյի» և Նորվեգիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Բրայան Ֆիաբեման կշարունակի կարիերան «Չելսիում»: 16-ամյա ֆուտբոլիստը համաձայնվել է պայմանագիր կնքել 3,5 տարի ժամկետով: Նրա հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կստորագրվի փետրվարի 16-ին, երբ ֆուտբոլիստը կդառնա 17 տարեկան:

Շաբաթ օրը նա ներկա էր գտնվել «Չելսիի» խաղին «Բարնլիի» հետ (3-0), որից հետո նա հանդերձարանում հանդիպել է գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդի և լոնդոնյան թիմի խաղացողների հետ: Սպասվում է, որ նորվեգացին սկզբնական շրջանում հանդես կգա «Չելսիի» պատանեկան և երիտասարդական թիմերում:

Ֆիաբեման «Չելսիի» առաջին ձեռքբերումն է Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ

Добавить комментарий