Սերբիայի հավաքականը՝ ATP Cup-2020-ի չեմպիոն - Champions.am
Թենիս

Սերբիայի հավաքականը՝ ATP Cup-2020-ի չեմպիոն

188Views

Սիդնեյում ավարտվեց ATP Cup-ի առաջին մրցաշարը։ Եզրափակչում միմյանց դեմ մրցում էին Սերբիայի և Իսպանիայի հավաքականները։

Եզրափակիչ օրվա մենախաղերից առաջինում միմյանց դեմ մրցեցին Ռոբերտո Բաուտիստա Ագուտն ու Դուշան Լայովիչը։ Իսպանացի թենիսիստը 7-5, 6-1 հաշվով հաղթեց ու առաջին միավորը բերեց իր թիմի համար։

Մենախաղի երկրորդ խաղում միմյանց դեմ մրցում էին Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը։ Սերբ թենիսիստը երկու սեթում 6-2, 7-6(4) հաշվով հաղթեց աշխարհի առաջին ռակետին՝ դիմակայությունը տեղափոխելով զուգախաղ։

Զուգախաղում միմյանց դեմ մրցեցին Նովակ Ջոկովիչ/Վիկտոր Տրոիցկի – Պաբլո-Կարենյո Բուստա/Ֆելիսիանո Լոպես զույգերը։ Սերբերը հաղթեցին 6-3, 6-4 հաշվով ու դարձան ATP Cup մրցաշարի չեմպիոն։

Հիշեցնենք, որ ATP Cup մրցաշարը այս տարի անցկացվեց առաջին անգամ։

Добавить комментарий