«Արարատը» վերադարձել է արձակուրդից - Champions.am
Ֆուտբոլ

«Արարատը» վերադարձել է արձակուրդից

115Views

Այսօր՝ հունվարի 14-ին Երևանի «Արարատը» վերադարձել է ձմեռային արձակուրդից և Իգոր Կոլիվանովի գլխավորությամբ սկսել է ուսումնամարզական հավաքը՝ պատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատը» մեկնել է Սոչի, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչև հունվարի 30-ը։

Թիմի հետ փորձաշրջան են անցնում մի քանի խաղացողներ։ Բացի այդ մարզական հավաքին մասնակցում են «Արարատ-2»-ի ֆուտբոլիստներ Ռոման Շահրամանյանը և Վոլոդյա Իսրայելյանը։

Ակումբը այնտեղ կանցկացնի մի քանի ընկերական հանդիպումներ:

Добавить комментарий