Գրկում և հաջողություն եմ մաղթում ձեզ. Մեսսին՝ Վալվերդեի մասին -
Ֆուտբոլ

Գրկում և հաջողություն եմ մաղթում ձեզ. Մեսսին՝ Վալվերդեի մասին

38Views

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացումը կատալոնական ակումբից.

«Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Դուք հրաշալի անձնավորություն և պրոֆեսիոնալ եք, ով մեծ հաջողությունների կհասնի իր հետագա կարիերայում: Գրկում և հաջողություն եմ մաղթում ձեզ»,-գրել է Մեսսին սոցիալական ցանցի իր էջերում:

Հիշեցնենք, որ Վալվերդեն 2017 թվականին էր գլխավորել «Բարսելոնան»: Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկական անգալ էլ նվաճել է երկրի Գավաթն ու Սուպերգավաթը:

Հավելենք, որ «Բարսելոնան», 19 տուրից հետո վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը:

Добавить комментарий