«ՌԻՈ – 2016» -ի մրցավարները` խաղից դուրս -
Այլ մարզաձևեր

«ՌԻՈ – 2016» -ի մրցավարները` խաղից դուրս

123Views

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի որակազրկումից հետո, 2020թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերում նշած մարզաձևի կազմակերպումն ու անցկացումը իր վրա է վերցրել միջազգային օլիմպիական կոմիտեն: Մրցաշարի կազմակերպման խմբի ղեկավար Մորինարի Վատանաբեն Լոզանում օրերս անցկացված ՄՕԿ-ի համաժողովում հայտարարել է, որ օլիմպիական խաղերին կմասնակցի 100 մարզուհի / հինգ քաշային կարգում / և 189 մարզիկ / ութ քաշային կարգում /: Նրանց անունները հայտնի կդառնան 2020 –ի հունվար- մայիս ամիսներին անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերում: Վատանաբեն նաև ասել է , որ նախորդ ` «Ռիո – 2016» օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը սպասարկած մրցավարները Տոկիոյի մարզահանդեսում աշխատելու չեն հրավիրվի:

Добавить комментарий