Արսենալը բողոքարկել է Օբամեյանգի որակազրկումը - Champions.am
Ֆուտբոլ

Արսենալը բողոքարկել է Օբամեյանգի որակազրկումը

128Views

«Արսենալը» բողոքարկել է Պիեր Էմերիկ Օբամեյանգի որակազրկումը, հաղորդում է Sky Sports-ը:

«Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (1:1), Օբամեյանգը լուրջ վնասվածք է հասցրել մրցակցին և կարմիր քարտի է արժանացել: Գաբոնցին ստիպված կլինի բաց թողնել երեք հանդիպում:

Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը փորձում է ամեն գնով փոխել այդ որոշումը:

Նշվում է, որ «Արսենալի» բողոքարկումը կքննարկվի հունվարի 15-ին:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը անցկացրել է 22 հանդիպում և դարձել՝ 14 գոլի հեղինակ:

Добавить комментарий