«Բենֆիկան» ցանկանում է վարձակալել Մադրիդի «Ռեալի» հարձակվողին - Champions.am
Ֆուտբոլ

«Բենֆիկան» ցանկանում է վարձակալել Մադրիդի «Ռեալի» հարձակվողին

134Views

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը կարիերան կարող է շարունակել պորտուգալական «Բենֆիկայում», հաղորդում է O Jogo-ն:

Պորտուգալական ակումբը ցանկանում է վարձակալել «Արքայական» ակումբի հարձակվողին: «Ռեալը» պատրաստ է 20 միլիոն եվրոյի դիմաց վաճառել Դիասին, բայց «Բենֆիկան» համաձայն չէ այդ տարբերակին:

Նշվում է, որ ակումբները շարունակում են բանակցությունները:

Հիշեցնենք, որ Մարիանոյի ծառայություններով նաև հետաքրքրված է «Ռոման»։

Հավելենք, որ 26-ամյա հարձակվողը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել։

Добавить комментарий