Զե Լուիշը պետք է Մոուրինյոին - Champions.am
Ֆուտբոլ

Զե Լուիշը պետք է Մոուրինյոին

106Views

«Պորտուի» հարձակվող Զե Լուիշը կարող է հայտնվել «Տոտենհեմում», հաղորդում է O Jogon:

Գործարքով զբաղվելու է հայտնի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը:

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը, քանի որ թիմի ռմբարկու Հարի Քեյնը վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել իր թիմին:

Նշվում է, որ Քեյնի ապաքինման համար պահանջվում է մի քանի ամիս:

28-ամյա հարձակվողը , ով նախկինում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակում», Պորտուգալիայի այս առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ:

Добавить комментарий