Լունինը դարձյալ փոխել է թիմը - Champions.am
Ֆուտբոլ

Լունինը դարձյալ փոխել է թիմը

331Views

«Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը հանդես կգա Սեգունդայի «Օվյեդո» թիմում:

Ակումբը ուկրաինացու հետ վարձակալական հիմունքներով պայմանագիր է ստորագրում: Լունինի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»:

20-ամյա դարպասապահը դարձյալ վարձավճարով հանդես էր գալիս «Վալյադոլիդում». «Ռեալը» խզել է պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ նա քիչ խաղաժամանակ է ստանում: Ընթացիկ մրցաշրջանում «Վալադոլիդի» կազմում Անդրեյը ընդամենը 2 հանդիպման է մասնակցել:

Լունինը «Օվյեդոյում» հանդես կգա մինչև ընթացիկ տարվա հունիս:

Добавить комментарий