Մոնակոյի գլխավոր մարզիչը զարմացած չէ Վալվերդեի պաշտոնանկությամբ - Champions.am
Ֆուտբոլ

Մոնակոյի գլխավոր մարզիչը զարմացած չէ Վալվերդեի պաշտոնանկությամբ

133Views

Ֆրանսիական «Մոնակոյի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն մեկնաբանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացումը, հաղորդում է Sport.es-ը:

«Ես արդեն կորցրել եմ զարմանալու ունակությունը: Վալվերդեն հիանալի մարզիչ է, ով կատալոնական ակումբին մեծ հաջողությունների է հասցրել:

Ճանաչում եմ Վալվերդեն: Նա անպայման նոր մարտահրավեր կգտնի իր համար:

Հաջողություն եմ մաղթում նրան , քանի որ հաջողություն եմ մաղթում, քանի որ ես էլ եմ հայտնվել այդպիսի իրավիճակում», – ասել է Մորենոն:

Հիշեցնենք, որ Մորենոն գլխավորում էր Իսպանիայի հավաքականը, սակայն, երբ Լուիս Էնրիկեն վերադարձավ, երիտասարդ մասնագետը ստիպված եղավ հեռանալ՝ Էնրիկեի հետ ունեցած խնդիրների պատճառով:

Добавить комментарий