Նա չի խոսել, սակայն ամեն ինչ արդեն պարզ է. Ռոման` մոլորակի լավագույն ակումբ դառնալու ճանապարհին - Champions.am
TopՖուտբոլ

Նա չի խոսել, սակայն ամեն ինչ արդեն պարզ է. Ռոման` մոլորակի լավագույն ակումբ դառնալու ճանապարհին

1KView

Կարճ ասած` «Ռոման» կհաղթի Սկուդետոն, ապա Չեմպիոնների լիգան, ինչպես նաև Աշխարհի ակումբային առաջնությունը և սա պարզապես ժամանակի հարց է:

Նա երբեք չի վաճառի Զանիոլոյին և Պելեգրինիին: Նա մտադիր է «Ռոմային» դարձնել աշխարհի ամենամեծ ակումբը, քանի որ այս ամենը ասել է նախքան «Ռոմայի» սեփականատեր լինելը, և ամենակարևորը ՝ երբեք պաշտոնապես չխոսելով:

Պելեգրինի և Ձանիոլո

Նույնիսկ Տոտտիի դարաշրջանում «Ռոման» այսքան խոստումնալից և որակյալ ֆուտբոլիստներ չի ունեցել, իսկ ներկայիս սերունդը` Ձանիոլո, Մանչինի, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո և այլոք, կարող են լուծել այն խնդիրները, որն իր առջև դրել է ակումբի ոչ պաշտոնական նոր սեփականատերը:

Բարի գալուստ հռոմեական աշխարհ, ռոմանտիկայի և սիրո մայրաքաղաք, հավերժների քաղաք, Ֆրանչեսկո Տոտիի քաղաք` պարոն Դեն Ֆրեդկին: Միգուցե պարոն Պալոտան Ձեզ պատմել է երկրպագուների և քաղաքի վերաբերմունքի մասին, սակայն համոզված եղեք, որ այստեղ Դուք տեսնելու եք բազում բարեկամներ, հարազատներ և նույնիսկ սիրահարված դեմքեր, բայց անհաջողության դեպքում, նրանք կդառնան նոր Բրուտոսներ, քանի որ գորգը, որը նրանք դնում են, կախարդների ծուղակ է, իսկ երկրպագուների հավերժ բանակը կսկսի անիծել Ձեզ:

Պելեգրինի, Մխիթարյան և Մանչինի

Չնայած դուք արդեն ծուղակում եք և չեք կարող հրաժարվել: Այն անկյունը, որն ինքներդ Ձեզ կանգնացրել եք, համոզված եղեք, որ լի է բազում հաջողություններով և խորդուբորդ ճանապարհներով: Հռոմը` սիրահարների և ռոմանտիկների քաղաք է, իսկ դուք արդեն, նույնիսկ չխոսելով, վայելում եք երկրպագուների հարգանքը և սերը:

54-ամյա ամերիկացի Դեն Ֆրեդկինը The Friedkin Group -ի սեփականատերն է և համարվում է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նա պատրաստ է գնել Ռոման մոտ 900 միլիոն եվրոյի դիմաց, այդ թվում միլիարդերը պատրաստ է վճարել 272 միլիոն եվրոյի պարտքը, որը կուտակվել է հռոմեական գրանդի բյուջեում: Նա եկել է, որպեսզի Հռոմը դարձնի համար 1 բրենդը մոլորակում: Դոն Ֆրեդկինը կպահպանի հռոմեական ակումբի ղեկավարական կազմը` սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրակիի գլխավորությամբ, և մարզիչ Պաուլո Ֆոնսեկային կտրամադրի 130 միլիոն եվրո տրանսֆերների համար: Ֆրեդկինը նույնիսկ չխոսալով հասկացրել է, որ եկել է «Յուվենթուսի» մենիշխանությունը վերացնելու ժամանակը և ժամանակը հասունացել է «Ռոման» դարձնելու ոչ միայն Իտալիայի, այլ մոլորակի լավագույն թիմերից մեկը` առաջին հերթին պահպանելով թիմի երիտասարդ տաղանդներին և նրանց շնորհիվ կառուցելու թիմ, որը նրան հավերժ փառք կբերի և հավերժական քաղաքի կարևորագույն մասնիկը կդարձնի:

Գոռ Ղազարյան

Добавить комментарий