Քեյնից մինչև Սուարես և Նիկոլո Ձանիոլո` ֆուտբոլիստներ, ովքեր կբացակայեն առնվազն 4-9 ամիս -
TopՖուտբոլ

Քեյնից մինչև Սուարես և Նիկոլո Ձանիոլո` ֆուտբոլիստներ, ովքեր կբացակայեն առնվազն 4-9 ամիս

440Views

Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենասարսափելի նորությունը Հարի Քեյնի ծանրագույն վնասվածքն էր, որը կստիպի ֆուտբոլիստին մի քանի ամիս շարքից դուրս գալ:

Champions-ը կազմել է վերջին օրերի ծանրագույն վնասվածքների թոփ-5-ը, ինչը կարող է զրկել մի քանի ֆուտբոլիստների Եվրո-2020-ի մասնակցությունից:

Էդեն Ազար

Էդեն Ազար — Էդենի վնասվածքը համեմատած մեր մյուս «հերոսների» բավականին թեթև է: Չնայած նրան, որ Ազարն արդեն մեկ ամիս է չի խաղում` «Արքայական» ակումբի ճամբարում ակնկալում են աստեղային ֆուտբոլիստի վերադարձը փետրվարի առաջին կամ երկրորդ շաբաթվա ընթացքում:

Հարի Քեյն

Հարի Քեյն — Անգլիայում խելահեղ Boxing Day-ը ամենաշատն ազդեց Լոնդոնի «Տոտենհեմի» վրա, որը կորցրեց թիմի առաջատարին` Հարի Քեյնին: Նույնիսկ Մոուրինյոն համոզված չէ, որ Քեյնը կարող է վերադառնալ ապրիլին: Ամենավատ կանխատեսումների համաձայն Քեյնը կարող է բաց թողնել Եվրո-2020-ը:

Լուիս Սուարես

Լուիս Սուարես — «Բարսելոնայի» հարձակման առաջատարը կբացակայի առնվազն 4 ամիս: Սուարեսը արդեն վիրահատվել է և այս ամենը պաշտոնական է: Մեծ է հավանականությունը, որ մրցաշրջանը ավարտված է ուրուգվայցի հարձակվողի համար: Կատալոնացիները արդեն սկսել են փոխարինողի որոնողական աշխատանքները և ամենահավանական թեկնածուն «Ինտերի» երիտասարդ աստղ Լաուտարո Մարտինեսն է:

Մերիխ Դեմիրալ
Նիկոլո Ձանիոլո

Մերիխ Դեմիրալ և Նիկոլո Ձանիոլո — «Ռոմա» — «Յուվենթուս» հանդիպումը կհիշեն երկու կողմերն էլ: Հանդիպման 16-րդ րոպեին խաչաձև կապանները կտրեց «Յուվենթուսի» և Թուրքիայի հավաքականի պաշտպանը, իսկ 36-րդ րոպեին` «Ռոմայի» գլխավոր զարդը: Երկու ֆուտբոլիստներն էլ կբացակայեն առնվազն 6-9 ամիս և Եվրո-2020-ի մասնակցությունը բավականին մեծ հարցականի տակ է:

Добавить комментарий