5 երկնաքերեր լեգենդար ստադիոնի փոխարեն. «Մեստալիան» կքանդվի -
Ֆուտբոլ

5 երկնաքերեր լեգենդար ստադիոնի փոխարեն. «Մեստալիան» կքանդվի

120Views

Վալենսիայում գտնվող «Մեստալիա» ստադիոնը առաջիկայում քանդվելու է: 1923 թվականին կառուցված մարզադաշտը չի բոլորի հարուրամյակը, քանի որ ստադիոնը «հողին հավասարեցնելը» նախատեսված է 2022 թվականին:

Reuters-ը հայտնում է, որ ստադիոնի տեղում կկառուցվեն 5 խոշոր երկնաքերեր, որոնք կներառեն առևտրական կենտրոններ և բնակելի թաղամասեր:

Վերջին տարիներին «Մեստալիան» Իսպանիայում քանդվող 2-րդ ստադիոնն է. 2017 թվականին որոշում կայացվեց քանդել նաև «Վանդա Մետրոպոլիտանոն»:

Հայտնի է, որ նոր ստադիոնը կկառուցվի ավելի մոտ քաղաքի փոքր կենտրոնին:

Նոր ստադիոնի համար շարունակվում են քննարկումները. նախկինում առկա տարբերակները չեն կայացել:

Հավելենք, որ «Մեստալիան» Լա լիգայի ամենահին ստադիոնն է:

Добавить комментарий