«Պիռլոն» վերադառնում է Թուրին. Իտալական ֆուտբոլի ամենախոստումնալից աստղերից մեկը մոտ է «Յուվենթուս» տեղափոխվելուն - Champions.am
Ֆուտբոլ

«Պիռլոն» վերադառնում է Թուրին. Իտալական ֆուտբոլի ամենախոստումնալից աստղերից մեկը մոտ է «Յուվենթուս» տեղափոխվելուն

199Views

Իտալական մամուլի տեղեկություններով, «Բիանկոներիները» գլխավորում են «Բրեշիայի» երիտասարդ կիսապաշտպան Սանդրո Տոնալիին ձեռք բերելու պայքարը, սակայն նրանք մրցակցում են եվրոպական լավագույն ակումբների հետ:

Sport Italia- ի լրագրող Ալֆրեդո Պեդուլան նշել է, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական այնպիսի թիմեր, ինչպիսիք են ՊՍԺ-ն, «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին», իսկ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո:

Corriere dello Sport- ը հայտնում է, որ «Ծեր Սինյորան» ամեն գնով կփորձի ձեռք բերել Պիռլոյի հետնորդից և չի խնայի ֆուտբոլիստի համար սահմանված հրաժարագինը:

Добавить комментарий