Բժիշկ Քրիս Ուիլսոն. Քեյնը բաց կթողնի Եվրո-2020-ը - Champions.am
Ֆուտբոլ

Բժիշկ Քրիս Ուիլսոն. Քեյնը բաց կթողնի Եվրո-2020-ը

159Views

Առաջատար վիրաբույժ, բժիշկ Քրիս Ուիլսոնը հայտարարել է, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խաղադաշտ կկարողանա վերադառնալ հաջորդ մրցաշրջանի մեկնարկից ոչ շուտ և բաց կթողնի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը:

«Կարծում եմ` նա մոտ 6 ամիս բաց կթողնի: Եթե ես խոսեի թոփ-խաղացողի հետ, ապա նրան մոլորության մեջ չէի գցի ու կասեի, որ նրա վերադարձը պետք չէ սպասել 6 ամսից ոչ շուտ: Եթե ես նրան վիրահատեի, ապա կասեի, որ նա մտածի միջմրցաշրջանային հատվածում վերադառնալու մասին: Գիտեմ, որ Քեյնի դեպքում ասում են, որ նա կվերադառնա ապրիլին կամ մայիսին, բայց ես կզարմանամ, եթե նա այդ ժամանակ վերադառնա»,- Ուիլսոնի խոսքերն է փոխանցում The Independent-ը:

ՀիշեցնենքՀարի Քեյնը վնասվածք է ստացել անգլիական Պրեմիեր-լիգայի 21-րդ տուրի«Սաութհեմփթոնի» հետ խաղում, որը կայացել է հունվարի 1-ին և ավարտվել է «Սաութհեմփթոնի»`1:0 հաշվով հաղթանակով: Հարձակվողը ստիպված է եղել լքել դաշտը 75-րդ րոպեին: Ավելի ուշ «Տոտենհեմը» հայտնել է, որ Քեյնը ձախ ազդրի մկանային վնասվածքի պատճառով կվիրահատվի ու մարզումները կվերսկսի ապրիլին:

Добавить комментарий