Հայաստանի հավաքականի փորձառու պաշտպանը կտեղափոխվի «Շախտյոր» -
TopՖուտբոլ

Հայաստանի հավաքականի փորձառու պաշտպանը կտեղափոխվի «Շախտյոր»

769Views

Կարագանդայի «Շախտյորին» և Հայաստանի հավաքականի ու Կիպրոսի «Էնոսիսի» 29-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանին մեկ քայլ է բաժանում, տեղեկացնում է լրագրող Աիդին Կոժամխետը:

Վերջինս նշում է, որ Կիպրոսից առաջ Համբարձումյանը 4 տարի պաշտպանում էր Մակեդոնիայի ուժեղագույն «Վարդար» ակումբի գույները:

Կիպրոսի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Համբարձումյանը անցկացրել է 13 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:

Նա Հայաստանի հավաքականում կազմում անցկացրել է 35 խաղ` աչքի ընկնելով 3 անգամ:

Добавить комментарий