Պելեգրինին դուբլը և «Ռոմայի» հաղթանակը նվիրում է Ձանիոլոյին -
Ֆուտբոլ

Պելեգրինին դուբլը և «Ռոմայի» հաղթանակը նվիրում է Ձանիոլոյին

64Views

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի առաջին դուբլը «Ռոմայի» կազմում թույլ տվեց հռոմեական ակումբին հաղթել «Պարմային» և նվաճել Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի ուղեգիր, որտեղ «Ռոմայի» մրցակիցը կլինի «Յուվենթուսը»:

Հանդիպումից հետո հռոմեացիների կիսապաշտպանը հիշել է կիրակի օրը «Յուվենթուսի» հետ խաղի ժամանակ վնասվածք ստացած Զանիոլոյին և հաղթանակը նվիրել է նրան.

«Այս խաղը երկակի նշանակություն ունեցավ մեզ համար. Հաջորդ փուլ դուրս գալուց բացի կարևոր էր հաղթել, քանի որ տարին սկսել էինք երկու պարտությամբ: Բնականաբար, երբ լավ ես խաղում, հաճոյախոսություններ ես ստանում, բայց ոչ ՝ քննադատություն: Ես ինքս եմ առաջին քննադատը, և այսօրվա արձագանքը հենց այն պատասխանն էր, որը ես ինքս էի ուզում:

Այս հաղթանակը և դուբլը ամբողջությամբ նվիրում եմ Նիկոլոյին: Մենք սպասում ենք նրան և վստահ ենք, որ նա ավելի ուժեղ է վերադառնալու

Добавить комментарий