Սպասե՞նք Մխիթարյանին ՌՊԼ-ում -
Ֆուտբոլ

Սպասե՞նք Մխիթարյանին ՌՊԼ-ում

120Views

Եվրասիական տնտեսական միության մամուլի քարտուղարությունը ֆեսյբուքում գրառում է կատարել` պաշտոնապես տեղեկացնելով, որ ԵԱՏՄ անդամ երկրների մարզիկները հուլիսի 1-ից լեգիոներ չեն համարվի ՌԴ տարածքում:

Գրառմանը կից, ԵԱՏՄ էջը կատակել է` հարցնելով.

«Սպասե՞նք Հենրիխ Մխիթարյանին ՌՊԼ-ում»:

Նշենք` 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում այլևս լեգիոներ չեն համարվի ԵԱՏՄ անդամ երկրների այն մարզիկները, որոնք ներկայացնում են ֆուտբոլ, հոկեյ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ջրային պոլո և խոտի հոկեյ մարզաձևերը:

Այս որոշումն ամրագրված է Ռուսաստանի սպորտի նախարարության՝ «Ռուսաստանի հավաքականներում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստների մասնակցության սահմանափակման մասին հաստատման» հրամանում:

Добавить комментарий