Էվրա. Պոգբան պետք է լքի Մանչեսթերը - Champions.am
Ֆուտբոլ

Էվրա. Պոգբան պետք է լքի Մանչեսթերը

155Views

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան կարծում է, որ Պոլ Պոգբան պետք է հեռանա անգլիական ակումբից, հաղորդում է Daily Mail-ը:

«Պոգբային նոր մարտահրավեր է անհրաժեշտ: Պարզ երևում է, որ նա հաճույք չի ստանում ֆուտբոլից:

Եթե Պոլը ցանկանում է տիտղոսներ նվաճել, ապա պետք է հավաքի իրերը և նոր ակումբ տեղափոխվի:

«Յունայթեդը» մեծ ակումբ է, որը կորցրել է իր փայլը: Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակները վաղուց անցել են»,-ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Պոգբան վերջերս կոճի վիրահատության է ենթարկվել: Նրա ապաքինման համար կպահանջվի 4 շաբաթ:

Добавить комментарий