Կարապետ Չալյանը` արծաթե մեդալակիր -
TopԸմբշամարտ

Կարապետ Չալյանը` արծաթե մեդալակիր

156Views

Ֆրանիսայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում 77 կգ քաշային Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը պարտվեց եզրափակիչ մրցամարտում և նվաճեց արծաթե մեդալ:

Կարապետ Չալյանը եզրափակչում 2:5 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Դեմև Ժադրաևին:

Չալյանը պայքարը սկսել էր 1/16 երզափակչից` 5:1 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող հայազգի Էվրիկ Նիկողոսյանի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչում Չալյանի զոհը Վրաստանի ներկայացուցիչ Գելա Բոլկվաձեն էր` 4:1:

Կիսաեզրափակիչում բավականին ծանր մենամարտում Կարապետը կարողացավ հաղթել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սասունովկսուն` 2:1

Добавить комментарий