Մանչեսթեր Յունայթեդը կենտրոնացել է Դեմբելեի տրանսֆերի ուղղությամբ -
Ֆուտբոլ

Մանչեսթեր Յունայթեդը կենտրոնացել է Դեմբելեի տրանսֆերի ուղղությամբ

67Views

Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն:

Անգլիական թիմի ներկայացուցիչները հետևել են Դեմբելեի խաղին Ֆրանսիայի գավաթի խաղարկության՝ «Նանտի» դեմ խաղում:

«Յունայթեդը» պատրաստ է 23-ամյա խաղացողի համար առաջարկել 50 մլն եվրո: Սուլշերը սկսել է հետաքրքրվել հարձակվողի ծառայություններով Ռեշֆորդի վնասվածքից հետո:

Այս մրցաշրջանում առաջնությունում Դեմբելեն դարձել է 11 գոլի հեղինակ:

Добавить комментарий