Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի - Champions.am
Ֆուտբոլ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի

109Views

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի հավաքականի դեմ երկու ընկերական խաղերից հետո շարունակում է նախապատրաստվել ԵՎՐՈ 2022-ի նախընտրական փուլին, որը կկայանա Բելգիայում՝ հունվարի 29-ից փետրվարի 1-ը։ Նախապատրաստական փուլի շրջանակներում ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզահավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ հունվարի 21-ից 26-ը։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզահավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Սարո Գալստյան — «Լեո»

Անդրանիկ Կարապետյան — «Լեո»

Գարեգին Մաշումյան — «Լեո»

Հակոբ Ուզունյան — «Լեո»

Գոռ Սարգսյան — «Լեո»

Խաչատուր Միքայելյան — «Արարատ-Արմենիա»

Սարգիս Նասիբյան — «Արարատ-Արմենիա»

Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս — «Լեո»

Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա — «Ժետիսու» (Ղազախստան)

Էնրիկե Կոստա Դա Սիլվա — «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)

Լուան Մյուլլեր Բարբոսա — «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)

Դավիթ Ասլանյան — «Տյումեն» (Ռուսաստան)

Մամիկոն Ոսկանյան — ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան — «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)

Ռոբերտ Բոյարկին — ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)

Էմին Ղարաբեքիանս — «Մոբելկարիմի» (Իրան)

Սարգիս Մարգարյան — «Բորիսով-900» (Բելառուս)

Добавить комментарий