Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի - Champions.am
Ֆուտբոլ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի

129Views

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի հավաքականի դեմ երկու ընկերական խաղերից հետո շարունակում է նախապատրաստվել ԵՎՐՈ 2022-ի նախընտրական փուլին, որը կկայանա Բելգիայում՝ հունվարի 29-ից փետրվարի 1-ը։

Նախապատրաստական փուլի շրջանակներում ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզահավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ հունվարի 21-ից 26-ը։

Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզահավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Սարո Գալստյան – «Լեո»

Անդրանիկ Կարապետյան – «Լեո»

Գարեգին Մաշումյան – «Լեո»

Հակոբ Ուզունյան – «Լեո»

Գոռ Սարգսյան – «Լեո»

Խաչատուր Միքայելյան – «Արարատ-Արմենիա»

Սարգիս Նասիբյան – «Արարատ-Արմենիա»

Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս – «Լեո»

Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա – «Ժետիսու» (Ղազախստան)

Էնրիկե Կոստա Դա Սիլվա – «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)

Լուան Մյուլլեր Բարբոսա – «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)

Դավիթ Ասլանյան – «Տյումեն» (Ռուսաստան)

Մամիկոն Ոսկանյան – ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)

Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)

Էմին Ղարաբեքիանս – «Մոբելկարիմի» (Իրան)

Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)

Добавить комментарий