Խելահեղ հանդիպում` խաղաղ ելքով (տեսանյութ) - Champions.am
TopՖուտբոլ

Խելահեղ հանդիպում` խաղաղ ելքով (տեսանյութ)

238Views

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի մրցեց «Արսենալի» հետ:

Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին տանտերերը: Առաջին 20 րոպեների ընթացքում նրանք ստեղծեցին 4 գոլային պահ, որոնք չավարտվեցին դարպասի գրավմամբ:

25-րդ րոպեին կոպտագույն սխալ թույլ տվեց «Արսենալի» պաշտպան Շկոդրան Մուստաֆին, ով գնդակը նվիրեց մրցակցի հարձակվող Աբրահամին:

Խաղընկերոջ սխալը փորձեց ուղղել Դավիդ Լուիզը, բայց նա չհասավ գնդակին՝ խոտածածկին տապալելով «Չելսիի» հարձակվողին: Բրազիլացին հեռացվեց խաղադաշտից և նշանակվեց 11-մետրանոց հարված:

Այն վստահորեն իրացրեց Ժորժինյոն: «Ազնվականները» առաջին խաղակեսում կարող էի կրկնապատկել հաշիվը, սակայն, «զինագործների» դարպասապահ Լենոն մի քանի անգամ փրկեց իր թիմին:

Երկրորդ խաղակեսը նույնպես անցնում էր Ֆրենկ Լեմպարդի ֆուտբոլիստների առավելությամբ, բայց խաղի 63-րդ րոպեին ՝ Գաբրիել Մարտինելին արագությամբ գերազանցելով Կանտեին, մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Կեպայի դեմ և հավասարեցրեց հաշիվը:

Թիմերը խաղի վերջնամասում փոխանակվեցին գոլերով: 84-րդ րոպեին Ասպիլիկուետան հաշվի մեջ առաջ մղեց «Չելսին», ապա ընդամենը 3 րոպե անց` Հեկտոր Բելերինը հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Այսպիսով, «Չելսին» վաստակեց 40 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: «Արսենալը»՝ 30 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում:

Добавить комментарий