Այսպես կարող են վարվել միայն մեծագույն չեմպիոնները. Նադալը պատահմամբ հարվածել է ball girl-ին, իսկ հետո համբուրել նրան (տեսանյութ) -
Թենիս

Այսպես կարող են վարվել միայն մեծագույն չեմպիոնները. Նադալը պատահմամբ հարվածել է ball girl-ին, իսկ հետո համբուրել նրան (տեսանյութ)

74Views

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում ավարտվել են երկրորդ շրջանի խաղերը։ Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը երեք սեթում 6-3, 7-6(4), 6-1 հաշվով հաղթել է արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսին։

Հանդիպման դրվագներից մեկում հակառակորդի մատուցումը ընդունելիս Նադալը պատահմամբ հարվածել է գնդակներ մատակարարող երեխաներից մեկին։ Ռաֆան այնուհետ մոտեցել է աղջնակին, ներողություն խնդրել ու համբուրել նրան։

Նշենք, որ 1/16 եզրափակչում Նադալի մրցակիցը իր հայրենակից Պաբլո Կարենյո Բուստան է։

Добавить комментарий