Լոզանում տեղի ունեցավ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը - Champions.am
Այլ մարզաձևեր

Լոզանում տեղի ունեցավ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

147Views

Ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերի մրցանակակիրները հավաքվել էին Լոզանի «Medal Plaza» հրապարակում, որտեղ տեղի ունեցավ պատանեկան համաշխարհային գլխավոր մարզահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը շրջապատված էր շքերթի մասնակից երիտասարդ մարզիկներով:Նրանք շնորհակալություն հայտնեցին կազմկոմիտեի նախագահ Վիրժինի Ֆևրին և Թոմաս Բախին: ՄՕԿ –ի նախագահը ողջունեց մասնակիցներին. «Դուք` երիտասարդ մարզիկներդ, օլիմպիական ոգու և մթնոլորտի լավագույն դեսպաններն եք: Երկու շաբաթվա ընթացքում արժանիորեն մուտք գործեցիք մարզական մեծ ընտանիք: Ընդմիշտ հավատարիմ մնացեք օլիմպիական գաղափարներին» :

Թոմաս Բախը ՄՕԿ –ի դրոշը հանձնեց Կորեայի հանրապետության մարզիկներին, քանզի այդ երկրում է 2024 թ. անցկացվելու պատանեկան չորրորդ խաղերը:

Արարողությունն ավարտվեց հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր Բաստիան Բեյքերի համերգով:

Добавить комментарий