Հայ մարտիկը նոր պայմանագիր է կնքել UFC-ի հետ -
Այլ մարզաձևեր

Հայ մարտիկը նոր պայմանագիր է կնքել UFC-ի հետ

112Views

Խառը մենամարտերի հայ մարտիկ Էդմեն Շահբազյանը նոր պայմանագիր է կնքել UFC-ի հետ: Այս մասին ամերիկահայ մարզիկը հայտնել է Instagram-ի իր էջում կատարած գրառմամբ.

«Նոր պայմանագիրը ստորագրված է: Ուրախ եմ, որ իմ երկրորդ պայմանագիրը կնքեցի աշխարհի լավագույն կազմակերպության հետ: Շնորհակալ եմ»,- գրել է Շահբազյանը:

Նշենք` 22-ամյա մարզիկն իր հաջորդ մենամարտը կանցկացնի UFC 248 մրցաշարի շրջանակում: Նրա մրցակիցը կլինի ամերիկացի Դերեկ Բրանսոնի հետ:

Մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասի T-Mobile Arena մարզապալատում` մարտի 7-ին:

Добавить комментарий